ՀՀ նախագահն առաջարկել է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով խավի համար
Տնտեսություն
17:43 01/07/2014

ՀՀ նախագահն առաջարկել է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով խավի համար

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:  ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
 

Placeholder
ՀՀ նախագահն առաջարկել է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով խավի համար