Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ս.Սաֆարյան. Նույնիսկ հունվարի մեկից Հայաստանը չի անդամակցի ՄՄ-ին (տեսանյութ)
«Ի սկզբանե ինձ համար պարզ է եղել, որ Հայաստանի անդամակցությունն Եվրասիական միությանը պայմանավորված է եղել մի շարք գործոններով և այդ գործոնները ժամանակ առ ժամանակ ջրի երես են դուրս եկել` ամեն անգամ խոչընդոտ դառնալով»,-այսօր լրագրողների եհտ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նա նաև նշեց, որ ինքը երբևիցե չի սպասել, որ հայտարարված ժամկետներում Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա:
«Պաշտոնական Երևանը շտապում էր անդամակցել ԵՏՄ-ին, բայց մինչև մարտի հինգը: Այդ շրջանում զարմանալի էր, թե որքան արագ է Հայաստանը կատարում իր պարտավորությունները: Բայց երբ տեղի չունեցավ այդ անդամակցությունը, Հայաստանի մոտ նկատվեց մի փոքր հիասթափություն»,-նշեց Սաֆարյանը:
Ըստ նրա` նույնիսկ հունվարի մեկից Հայաստանը չի անդամակցի ՄՄ-ին :
Մանրամասն` տեսանյութում: