ՀՀԿ խմբակցության ղեկավարը լուրջ չի վերաբերվում Ալիևի հայտարարությանը
Օրվա մամուլ
10:34 08/08/2014

ՀՀԿ խմբակցության ղեկավարը լուրջ չի վերաբերվում Ալիևի հայտարարությանը

«Հրապարակ»-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Twitter-ի իր էջում կատարած գրառմանն առ այն, որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը, երկրորդ փուլը կարող է սկսել, ու մեկնաբանություն խնդրել ՀՀԿ խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանից, ով առանձնապես լուրջ չի վերաբերվում այս հայտարարությանը:

«Սա առաջին անգամը չէ, անընդհատ նման հայտարարություններ Ալիևի կողմից լինում են, ես կարծում եմ, որ պատերազմ սկսողը նախ լուրջ փորձառություն և պատրաստակամություն պետք է ունենա, ուստի սա լոկ հայտարարություն է, ես ոչ մի գործողություն չեմ տեսնում»,-նշել է նա:

Placeholder
ՀՀԿ խմբակցության ղեկավարը լուրջ չի վերաբերվում Ալիևի հայտարարությանը