Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին հաղորդում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում՝օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +37 աստիճան, իսկ հաջորդ օրերին՝ +38:
Հիդրոմետի տվյալներով, ամենաշոգ օգոստոսի 8-ը գրանցվել է 1976 թ-ին՝ ջերմաստիճանը գերազանցել է +41ը, իսկ 1981 թվականի այս օրը գրանցվել է ընդամենը 14.10C: