Ընդդեմ կուտակայինի ևս մեկ դիմում կներկայացվի ՍԴ. «168 ժամ»
Օրվա մամուլ
10:13 21/08/2014

Ընդդեմ կուտակայինի ևս մեկ դիմում կներկայացվի ՍԴ. «168 ժամ»

«Այս տարվա մայիսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի ու խնդրահարույց դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Այս մասին «168 ժամ»-ին ասել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Թե երբ պատրաստ կլինի փաստաթուղթը, պատգամավորը դժվարացել է ասել` նշելով, որ դիմումը պետք է քննարկվի և համաձայնեցվի ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակում:

«Հավանաբար, սեպտեմբերի մեջ կներկայացվի ՍԴ»,-ասել է նա:

 

Placeholder
Ընդդեմ կուտակայինի ևս մեկ դիմում կներկայացվի ՍԴ. «168 ժամ»