Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կասկածելի է, թե ինչքանով Ղազախստանը կցանկանա, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ. Նավասարդյան (տեսանյութ)
Հայաստանի Մաքսային միությանը միանալու հարցը կորցրել է իր արդիականությունը, քանի որ ՄՄ-ն լուծվել է Եվրասիական տնտեսական միության մեջ և ՄՄ-ին անդամ դառնալը նշանակում է ԵՏՄ անդամ դառնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Շատ դժվար է ասել, թե հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի դրականո՞րեն, թե՞ ոչ: Քանի որ մենք մարտին, ապրիլինի, մայիսին այդ հարցի շուրջ լսում էինք նաև Ղազախստանի և Բելառուսի նախագահների կարծիքները, իսկ այսօր այդ կարծիքները չենք լսում և դա դժվարեցնում են մեր կանխատեսումները» ,-նշեց Նավասարդյանը:
Ըստ նրա՝ Ղազախստանը միաժամանակ մասնակցում է երեք տարբեր ինտեգրացիոն ձևաչափերին և թե ինչքանով Ղազախստանը կցանկանա, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ շատ կասկածելի է:
Մանրամասն՝ տեսանյութում: