Գրիշա Սիմոնյանը մահացել է
Աշխարհում
12:27 26/09/2014

Գրիշա Սիմոնյանը մահացել է

Այսօր առավոտյան մահացել է Գրիշա Սիմոնյանը: Վերջին մեկ տարվա ընթացքում նա պայքարում էր գլխուղեղի չարորակ ուռուցքի դեմ: Չնայած ծանր հիվանդությանը, Գրիշան չէր հրաժարվում իր կյանքի միակ նպատակից ու երազանքից` դառնալու ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է championat.com-ը, որը «Նարնջագույն» երկինք ֆոնդի հետ միասին փետրվարի 5-ին պաշտոնապես սկսեց դրամական միջոցներ հավաքագրել Սիմոնյանի բուժման նպատակով:

Մեկուկես ամսվա ընթացքում հավաքվեց 3 մլն 333 հազար ռուբլի: Այնուհետև Չեչնիայի նախագահ, «Թերեք» ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ իր վրա է վերցնում պատանու բուժման հետ կապված մնացած ծախսերը: Գրիշան պայմանագիր ստորագրեց Գրոզնին ներկայացնող ակումբի հետ, անվանական մարզաշապիկ ստացավ և սկսեց բուժման գործընթացը:

Այս տարվա գարնանն ու ամռանը Գրիշան բուժման և վերականգնման կուրս անցավ Գերմանիայում, որից հետո վերադարձավ Մոսկվա: Բուժման երրորդ փուլը պետք է սկսվեր սեպտեմբերի 15-ին, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Գերմանիա մեկնումը հետաձգվեց:

Սեպտեմբերի 22-ին մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում նա վիրահատվեց, այնուհետև նրան արհեստական կոմայի մեջ գցեցին: Այսօր առավոտյան Գրիշան մահացավ:

Panorama-ի խմբագրակազմն իր և ընթերցողների անունից ցավակցում է Գրիշա Սիմոնյանի հարազատներին ու մերձավորներին:

Placeholder
Գրիշա Սիմոնյանը մահացել է