Գրիգոր Մխիթարյանը՝ սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Սպորտ
17:12 10/10/2014

Գրիգոր Մխիթարյանը՝ սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան) նվաճել է ոսկե մեդալ, իսկ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան) արժանացել է արծաթե մեդալի: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նշենք, որ երեկ՝ առաջնության մեկնարկային օրը, 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

Placeholder
Գրիգոր Մխիթարյանը՝ սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն