ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 22/10/2014

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել՝ հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը: Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ: Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը և դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը: Սերժ Սարգսյանը հաստատել է մրցույթի արդյունքները»:


 

 

Placeholder
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել. «Հրապարակ»