ԱԱԾ-ն և ոստիկանությունը կմիավորվեն. «Հայկական Ժամանակ»
Օրվա մամուլ
09:48 11/11/2014

ԱԱԾ-ն և ոստիկանությունը կմիավորվեն. «Հայկական Ժամանակ»

Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը։

«ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց ևս հինգ տարով: Մինչ նրա 70-ամյակը, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ-ն և ոստիկանության մի մասն արդեն միավորված կլինեն, և Գորիկ Հակոբյանը կգնա վաստակած հանգստի: Ասում են, սակայն, որ միավորման այս տարբերակը անվտանգության համակարգի աշխատակիցների սրտով չէ, և նրանք հույս ունեն ետ համոզել Սերժ Սարգսյանին»,-հավելել է թերթը:
 

Placeholder
ԱԱԾ-ն և ոստիկանությունը կմիավորվեն. «Հայկական Ժամանակ»