«Գազպրոմ»-ը տնտեսվարողներից պահանջում է կանխավճար մուծել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:27 11/11/2014

«Գազպրոմ»-ը տնտեսվարողներից պահանջում է կանխավճար մուծել. «Ժողովուրդ»

«Գազպրոմ-Արմենիան»-ն ջերմատնային տնտեսությունների գազամատակարարումը միացնելու համար տնտեսվարողներից պահանջում է կանխավճարներ մուծել: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:

«Գազպրոմ-Արմենիան» տնտեսվարողներից պահանջում է մեկից մինչև չորս միլիոն դրամի կանխավճար՝ պայմանավորված ջերմոցի մեծությամբ: Արդյունքում՝ տնտեսվարողներն այս օրերին բավական ծանր կացության մեջ են հայտնվել, քանի որ եղանակի կտրուկ ցրտելուց հետո ջերմատնային տնտեսությունները պետք է ջեռուցվեն, հակառակ դեպքում բույսերը կցրտահարվեն: Ի դեպ, «Գազպրոմ-Արմենիայի» նման գործելաոճը պայմանավորված է անցած տարի ձմռանը ջերմատնային տնտեսությունների բարձրացրած աղմուկով: Ջերմոցատերերը բողոքում էին մատակարարվող գազի ցածր որակից, ինչի արդյունքում նրանք միլիոնավոր դրամների հաշիվներ էին ստացել, բայց չէին կարողացել ջերմոցներում նորմալ ջերմաստիճան ապահով:
 

Placeholder
«Գազպրոմ»-ը տնտեսվարողներից պահանջում է կանխավճար մուծել. «Ժողովուրդ»