Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Օրվա թեմա
10:53 02/12/2014

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Placeholder
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը