Ռուսաստանի տնտեսական իրավիճակի պատճառով արտագնա աշխատանքի մեկնող հայերի թիվը կնվազի. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:26 05/12/2014

Ռուսաստանի տնտեսական իրավիճակի պատճառով արտագնա աշխատանքի մեկնող հայերի թիվը կնվազի. «ՀԺ»

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը նվազի:

Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կնվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի, այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Ռուսաստանի տնտեսական իրավիճակի պատճառով արտագնա աշխատանքի մեկնող հայերի թիվը կնվազի. «ՀԺ»