Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Քաղաքական
18:00 08/12/2014

Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

Այսօր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Placeholder
Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել