Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարույթում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տեղանքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը արդեն իսկ վարույթ իրականացնող մարմինը հետազոտում է»,-ասաց Տռուզյանը:
Կոմիտեի մամուլի խոսնակն ասաց, որ հանձնարարություններ են տրվել ոստիկանության օպերատիվ որոնողական մարմիններին հնարավորինս արագ միջոցառումներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձիք հարձակվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել:
Մանուկյանի որդին Panorama.am-ին քիչ առաջ փոխանցեց, որ այս պահին պատգամավորը բուժզննում է անցնում Հանրապետական հիվանդանոցում, իրեն լավ է զգում:
Նախորդող հրապարակում՝
Արամ Մանուկյանը բուժզննում է անցնում