Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան
Քաղաքական
13:50 19/12/2014

Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան

Դոլարի արժևորումը քաղաքականություն չէ, դա շուկա է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ նրա, փոխարժեքի տատանումները շուկայական զարգացումների արդյունք են:

«Սա քաղաքական միջամտություն չէ»,- ասաց Ջ. Հեֆերնը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դոլարի շարունակ արժևորումը կապված չէ գլոբալ քաղաքական գործընթացների հետ:

Ջոն Հեֆերնը նշեց, որ անցնող շաբաթը իսկապես բավականին  բարդ էր փոխարժեքի տատանման պատճառով, բայց կարծիք հայտնեց, որ իրավիճակը կկայունանա, հավասարակշռություն կհաստատվի:

«Ես չգիտեմ, թե երբ ու ինչ մակարդակում կձևավորվի փոխարժեքը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կլինի այդ կայունությունը»,- ասաց նա՝ հորդորելով կառավարությանը, ընկերություններին, մարդկանց աշխատել միասին:

Placeholder
Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան