Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Օրվա թեմա
12:20 20/12/2014

Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում

Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները մառախուղի պատճառով այսօր չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:

«Ինքնաթիռները հետ են գնացել իրենց պահուստային օդանավակայաններ: Դոնի-Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը Մին-Վոդիի պահուստային օդանավակայան»,-տեղեկացրեց Ռ.Գրձելյանը

Նա նաև նշեց, որ արդեն եղանակը տաքանում է և որոշ ժամանակ անց կսկսեն ընդունել ինքնաթիռներին: 

Placeholder
Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում