Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
09:28 24/12/2014
Եղանակային վատ պայմանների պատճառով, Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում. «Հրապարակ»
Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում և դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է: Որքան կտևի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղում մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրները ասել են, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել` պատճառաբանելով եղանակային վատ պայմանները: Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան` «Պորտ Կավկազ», Ուկրաինայի` Իլյիչևսկի, և դեպի Թուրքիա և այստեղ բեռների հերթեր են կուտակվել:
«Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը»,-հավելել է թերթը:
Placeholder