Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
11:41 24/12/2014
Սերգո Կարապետյանը 2014թ-ը գյուղատնտեսության ոլորտի համար համարում է դժվարին տարի
2014թ-ը գյուղատնտեսության համար կարելի է համարել դժվարին տարի, քանի որ գարնանը գրանցված ցրտահարության պատճառով պտղատու այգիների մեծ մասը ցրտահարվեցին: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ 8860 հա ծիրանի այգիներից 6715 հա-ը ցրտահարվել է, ինչի արդյունքում ծիրանի՝ նախորդ տարվա 88․9 հազ տոննայի դիմաց այս տարի ստացվել է 14․9 հազ տոննա տոննա բերք:
Այդուհանդերձ, ըստ նախարարի, 2014 թվականին գյուղատնտեսութան ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր։
«Ըստ օպերատիվ տվյալների, գրեթե բոլոր մշակաբույսերի մասով գրանցվել է համախառն արտադրանքի աճ»,- ասաց նախարարը:
«Ըստ օպերատիվ տվյալների, գրեթե բոլոր մշակաբույսերի մասով գրանցվել է համախառն արտադրանքի աճ»,- ասաց նախարարը:
Ս.Կարապետյանը նշեց, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով՝ 2014 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 920.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.5 %-ով: Շարունակվել են դրական տեղաշարժերը հողային ռեսուրսների, մասնավորապես՝ վարելահողերի օգտագործման բնագավառում։
Ըստ նրա՝ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը այս տարի կազմել է 74.2 %, նախորդ տարվա 71 %-ի դիմաց:
«Գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի արդյունքում գյուղանտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացմանը»,- ընդգծեց Ս.Կարապետյանը։
Անդրադառնալով բուսաբուծության ոլորտին, գյուղատնտեսության նախարարը նշեց, որ այս տարի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա՝ նախորդ տարվա 318.1 հազար հա-ի դիմաց: Ըստ նրա՝ ցանքատարածություններն ավելացել են 14.6 հազար հա-ով։
«Նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարիներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ»,- ասաց Ս.Կարապետյանը՝ հավելելով, որ հունվար-հոկտեմբերին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 558.05 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.3 %-ով։
«Նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարիներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ»,- ասաց Ս.Կարապետյանը՝ հավելելով, որ հունվար-հոկտեմբերին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 558.05 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.3 %-ով։
Նշվեց նաև, որ առավել մեծ աճ է ապահովվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես՝ ցորենի արտադրության բնագավառում: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ օպերատիվ տվյալների, կազմել է 31.4 ց/հա, նախորդ տարվա 30.8 ց/հա-ի դիմաց: Ինչ վերաբերում է ցորենին, ապա բերքատվությունը կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց: Նշվածի հետ մեկտեղ բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը. եթե 2012թ-ին ինքնաբավությունը կազմում էր 32.9 %, 2013թ-ին` 46.8 %, ապա 2014թ-ին գնահատվում է շուրջ 51 %:
«Գյուղատնտեսության ոլորտում շատ են խնդիրները, մի մասը լուծել ենք, մյուս մասը դեռ մնում է չլուծված: Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ շատ են խնդիրները և հեշտ չէ դրանց լուծումը»,- ասաց Ս.Կարապետյանը:
Placeholder