Գիշերը սահմանում նկատվել է  լարվածության նվազման միտում
Քաղաքական
11:29 09/01/2015

Գիշերը սահմանում նկատվել է լարվածության նվազման միտում

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամւլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն և աչալրջություն` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

Placeholder
Գիշերը սահմանում նկատվել է լարվածության նվազման միտում