Ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ. Տ. Խզմալյանը բերման է ենթարկվել
Օրվա թեմա
16:34 15/01/2015

Ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ. Տ. Խզմալյանը բերման է ենթարկվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված Հայաստանի քաղաքացիները պահանջում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Ակտիվիստները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:

Ոստիկանները կազմել են շղթա և թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին: Ակտիվիստները ցանկացած ճեղքել ոստիկանական պատը, մոտենալ շենքին: Քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցավ քաշքշուկ: Բերման ենթարկվեց ռեժիսոր, Հանրային խորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Ակցիայի մասնակիցներից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած 6 ամսական երեխայի լուսանկարը դեմքին պառկած է դեսպանատան դիմացի մայթին: Մինչ այդ նրան ոստիկանները  հեռացրել են դեսպանատան դիմացից:

Placeholder
Ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ. Տ. Խզմալյանը բերման է ենթարկվել