Հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:44 23/01/2015

Հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց. «Ժողովուրդ»

Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց: Արդյունքում որոշ բանկեր սկսել են քննարկել նաև վարկային բաժինների աշխատակիցներին կրճատելու հարցը:

«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ նման իրավիճակ է ստեղծվել «ՎՏԲ Հայաստան» բանկում: Սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ Հայաստան» բանկից տեղեկացրել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, և բանկի բոլոր բաժիններն աշխատում են բնականոն ռեժիմով:
 

Placeholder
Հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց. «Ժողովուրդ»