Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն կհայտարարի Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:43 11/02/2015

Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն կհայտարարի Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության վերնախավը որոշել է այս հինգշաբթի հրավիրել կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում ազդարարվելու է սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին:

Անցած տարի, երբ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իր որոշման մասին կտեղեկացնի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը որոշել է սահմանադրական փոփոխությունների մասին իր դիրքորոշումը հայտարարել փետրվարի 12-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստում:
 

Placeholder
Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն կհայտարարի Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին. «Ժողովուրդ»