Ըստ ԿԲ-ի հարցումների, «Սպառողական վստահության ցուցանիշ»-ը նվազել է. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:26 18/02/2015

Ըստ ԿԲ-ի հարցումների, «Սպառողական վստահության ցուցանիշ»-ը նվազել է. «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկը, 1811 տնային տնտեսություններում իրականացրած հարցումների հիման վրա կազմել է սպառողական վստահության ցուցանիշը: Հարցվածների կարծիքով, ընթացիկ պայմանները Հայաստանում երբեք այդքան վատ չեն եղել: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

«ՀՀ-ում 2005 թվականից ամեն եռամսյակ կազմվող «Սպառողական վստահության ցուցանիշի» (ՍՎՑ) ընթացիկ պայմանների բաղադրիչը 2014 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 30.5 միավոր այն դեպքում, երբ նույնիսկ 2008-2009թթ. ճգնաժամի ընթացքում այդ ցուցանիշը չէր նվազել 35 միավորից»,-հավելել է թերթը:

Placeholder
Ըստ ԿԲ-ի հարցումների, «Սպառողական վստահության ցուցանիշ»-ը նվազել է. «ՀԺ»