Արմավիրի քաղաքապետի թեկնածու Մանուկ Սիմոնյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:11 24/02/2015

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Մանուկ Սիմոնյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի թեկնածու Մանուկ Սիմոնյանը երեկ թիվ 21 ԸԸՀ-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Մանուկ Սիմոնյանը ՀՀԿ-ական է և հույս ուներ ընտրություններում ստանալ Արմավիրի մարզպետի աջակցությունը: Նրա ինքնաբացարկը կարող էր պայմանավորված լինել խոստացված, բայց այդպես էլ չիրականացված աջակցությամբ: Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետի ընտրությունները նշանակված են մարտի 15-ին, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվում է փետրվարի 25-ին: Արմավիրի քաղաքապետի ընտրություններում մնացին հինգ թեկնածու:
 

Placeholder
Արմավիրի քաղաքապետի թեկնածու Մանուկ Սիմոնյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. «Ժամանակ»