Ծառուկյանի թիկնազորի անդամները կրկին վերադառնում են իրենց նախկին կարգավիճակին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:19 24/02/2015

Ծառուկյանի թիկնազորի անդամները կրկին վերադառնում են իրենց նախկին կարգավիճակին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարևորվել է:

ՀՀ ոստիկանությունից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ասել են, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պայմանագրերը վերանայվում և վերակնքվում են:

 

Placeholder
Ծառուկյանի թիկնազորի անդամները կրկին վերադառնում են իրենց նախկին կարգավիճակին. «Ժողովուրդ»