Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը մեկ տարուց ավելի թափուր է. «Հրապարակ»
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ տարի թափուր է: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր գործարար Արամ Մարությանը, ով աշխատանքից ազատվել է 2014թ. հունվարի 21-ին: Նա, ի դեպ, 2011-ից Ավստրիայի պատվո հյուպատոսն է ՀՀ-ում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նշենք, որ Քաղավիացիայի վարչության պետի տեղակալի պաշտոնը հայեցողական է, աշխատավարձն էլ կազմում է մոտ կես միլիոն դրամ: Բայց «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելուց հետո Քաղավիացիայի վարչության գործառույթները խիստ նվազել են, և թերևս որոշ հաստիքներ կվերացվեն»,-հավելել է թերթը։