Դատարանը բավարարել է Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ էպոսագետի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:04 11/03/2015

Դատարանը բավարարել է Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ էպոսագետի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2015թ. փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի:

Հիշեցնենք, որ Հայրիկյանը, չբավարարվելով ՀՀ Կառավարությունից ստացած 20 մլն դրամով, 2014-ի փետրվարի 27-ին դիմել էր դատարան` պահանջելով իրեն սպանելու փորձ կատարողներից բռնագանձել 41 միլիոն դրամ՝ որպես բուժման ծախսեր:
 

Placeholder
Դատարանը բավարարել է Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ էպոսագետի. «Ժողովուրդ»