Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
Քաղաքական
12:21 02/04/2015

Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորանշանակ մարզպետին բեղմնավոր աշխատանք մաղթեց:

Նշենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Հիշեցնենք, որ այսօր՝ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Արամ Հարությունյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի նշանակվելու համար:

Նախորդող հրապարակում՝
Արամ Հարությունյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից

 

Placeholder
Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ