Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում
Օրվա թեմա
09:53 06/04/2015

Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում

Այսօր տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից: 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.140:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Երանոս գյուղում` 3-4 բալ, իսկ Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Placeholder
Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում