Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը` նույնպես աշխարհի գավաթի խաղարկությունում
Սպորտ
16:06 18/04/2015

Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը` նույնպես աշխարհի գավաթի խաղարկությունում

Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնության արդյունքներով գրոսմայստերներ Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը նվաճել են աշխարհի 2015 թ. գավաթի խաղարկության ուղեգրեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մինչ այժմ մրցաշարին մասնակցելու իրավունք արդեն ունեին չորս հայ գրոսմայստերներ` Լևոն Արոնյանը` շնորհիվ իր բարձր վարկանիշի, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը` Եվրոպայի 2014 թ. անհատական առաջնության արդյունքներով:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 4-ը, Բաքվում:

Placeholder
Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը` նույնպես աշխարհի գավաթի խաղարկությունում