Կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հարցը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:18 15/05/2015

Կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հարցը. «ՀԺ»

Չնայած հրապարակային հերքումներին՝ «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, որ կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հարցը: Խնդիրն ունի բովանդակային և տեխնիկական կողմ: Բովանդակայինը սահմանադրական փոփոխություններն են:

Ըստ այդմ` եթե Սերժ Սարգսյանը որոշի անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, ՀՅԴ համար կոալիցիա մտնելու խոչընդոտը կվերանա: Ինչ վերաբերում է հարցի տեխնիկական կողմին «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, քննարկվում է նաև այսպես ասած թաքնված կոալիցիայի տարբերակը, երբ ֆորմալ կոալիցիա չկա, բայց որոշ պաշտոններ տրվում են ՀՅԴ-ին: Որպես օրինակ՝ բերվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեպքը: Նա փաստացի կոալիցիայի մեջ է Սերժ Սարգսյանի հետ, բայց ֆորմալ առումով նրա հետ կոալիցիոն հուշագիր չի ստորագրել:
 

Placeholder
Կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հարցը. «ՀԺ»