Գևորգ Պետրոսյան. Թուրքիայում խորհրդարան կանցնի առնվազն երկու հայ թեկնածու (Տեսանյութ)
Քաղաքական
13:00 06/06/2015

Գևորգ Պետրոսյան. Թուրքիայում խորհրդարան կանցնի առնվազն երկու հայ թեկնածու (Տեսանյութ)

Թուրքիայում վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունները թուրքագետ Գևորգ Պետրոսյանը բնորոշում է որպես պատմական. «Պատմական է ոչ միայն Թուրքիայի, այլև հայերի համար, քանի որ 50-60 տարի ընդմիջումից հետո մենք Թուրքիայում կարող ենք տեսնել հայ պատգամավորներ»:

Նրա կարծիքով, առնվազն երկու հայ թեկնածու մեծ շանսեր ունի անցնելու խորհրդարան. «Քրդական կուսակցության հաջողության դեպքում մենք կունենանք առնվազն երեք պատգամավոր»:

Հայ թեկնածուներ են առաջադրել Թուրքիայում գործող չորս հիմնական ուժերից 3-ը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը, նրա ընտրվելու շանսերը Գ. Պողոսյանը բարձր է գնահատում, գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների ցուցակի առաջին տեղում Սելինա Օզուզունին է, ում ընտրվելու շանսերը ևս բարձր են, իսկ Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ցուցակում երեք հայ թեկնածու կա, որոնցից խորհրդարան անցնելու ռեալ հնարավորություններ ունի՝ Կարո Պալյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսը նկատեց, որ Թուրքիայում նախընտրական քարոզարշավն անցնում է բիրտ ու բավականին թեժ պայքարում:

Նշենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնց մասնակցող կուսակցությունների բոլոր ցուցակներում ընդգրկված են նաև հայ համայնքը ներկայացնող հայ թեկնածուներ: Ընտրություններում ներգրավված է 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: 

Ընտրությունների վերաբերյալ թուրքագետի այլ դիտարկումներ՝ տեսանյութում:

Placeholder
Գևորգ Պետրոսյան. Թուրքիայում խորհրդարան կանցնի առնվազն երկու հայ թեկնածու (Տեսանյութ)