Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիք և բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:16 06/06/2015

Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիք և բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք.«Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների:

«Հրապարակի» տեղեկություններով, նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»։ 

Placeholder
Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիք և բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին. «Հրապարակ»