Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:10 06/06/2015

Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. «ՀԺ»

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել: Երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունն ու հավելել, որ այս պահին կոնսուլտացիաներ են ընթանում տարբեր անհատների հետ:

Ըստ տեղեկությունների, նոր ստեղծվելիք կուսակցությունը լինելու է արևմտյան կողմնորոշմամբ: Սրան անդրադառնալով՝ Մարուքյանն ասել է. «Այդ կուսակցությունն ունենալու է արտաքին քաղաքական հստակ կողմնորոշում» ըստ էության, չթաքցնելով, որ խոսքը արևմտամետ կողմնորոշման մասին է։ Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ այս պահին տիրապետում են կուսակցության հիմնելու համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին: Ըստ լուրերի, նոր ստեղծվելիք կուսակցության անդամներից մեկն էլ լինելու է ՀՀ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նրա անդամության շուրջ թերթի հարցին պատասխանելով Մարուքյանն ասել է. «Քննարկումների մեջ ենք ու որևէ նորություն չենք կարող ասել մարդկանց ու անունների վերաբերյալ»: Այս պահի դրությամբ՝ կուսակցության անունը որոշված չէ, որոշված չէ նաև հիմնադիր համագումարի ժամկետը»: 

Placeholder
Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. «ՀԺ»