Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների պատասխանատվությունը դրվել է Ծառուկյանի վրա. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:25 10/06/2015

Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների պատասխանատվությունը դրվել է Ծառուկյանի վրա. «Ժամանակ»

«ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը նրա փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, իսկ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը ընտրվեց առավելապես Ծառուկյանի աջակցությամբ: Իսկ ինչպես պետք է Ծառուկյանը փոխհատուցի իշխանությանը իր նկատմամբ դրսևորած բարեհաճության դիմաց, կամ հանուն ինչի իշխանությունը Կոտայքի մարզը թողեց Ծառուկյանի տնօրինման տակ»,-գրում է «Ժամանակ»-ը:

Թերթի հավաստի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման գործընթացի պատասխանատվությունը դրվել է Ծառուկյանի վրա:

 

Placeholder
Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների պատասխանատվությունը դրվել է Ծառուկյանի վրա. «Ժամանակ»