Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց
Կրթություն, գիտություն
10:30 07/07/2015

Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ):

«Մեր մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը»,-տեղեկացնում է ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4 ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է:

Նախորդող հրապարակում՝
Գվանգջուում բարձրացվեց ՀՀ պետական դրոշը

Placeholder
Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց