Հայաստանից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:15 11/07/2015

Հայաստանից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից. «Ժամանակ»

Հայաստանից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերը շեշտակի էժան են: Օրինակ՝ Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից՝ 427:
«էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերությունը «Ժամանակ»-ին երեկ տրամադրել է ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ հետադարձով Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374, Երևանից Հռոմ՝ 623 եվրո, իսկ Թբլիսիից՝ 407: Դեպի Կիպրոս Երևանից ու Թբիլիսիից տարբերությունը ավելի քան հարյուր եվրո է: Երևանից Պրագա՝ 584 եվրո, իսկ Թբիլիսիից՝ մոտ հարյուր եվրո պակաս: Կրետե կզղի Թբիլիսիից մեկնելիս ավիատոմսն արժե 322 եվրո, Երևանից՝ 605 եվրո:
 

Placeholder
Հայաստանից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից. «Ժամանակ»