Արդարադատության նախարարի պորտֆելը, հնարավոր է, հանձնեն ՀՅԴ-ին. «ՀԺ»
Օրվա մամուլ
10:22 15/07/2015

Արդարադատության նախարարի պորտֆելը, հնարավոր է, հանձնեն ՀՅԴ-ին. «ՀԺ»

Երեկ օրվա երկրորդ կեսին լուրեր տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը: Իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Հովհաննես Մանուկյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Ուշագրավ է, որ Մանուկյանը արձակուրդի մեջ է գտնվում է և Հայաստանից դուրս: Թե որ՞ն է նման անսպասելի պաշտոնազրկման պատճառը՝ երեկ պարզել չհաջողվեց. Հովհաննես Մանուկյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Դեռ այս տարվա մարտին «ՀԺ»-ն գրել է, որ իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի նախարարություններ, այդ թվում՝ նաև Արդարադատության նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելու տարբերակը: Բացառված չէ, որ Մանուկյանի պաշտոնանկությունը հենց այդ գործընթացի շրջանակներում է»,-գրել է թերթը:

Placeholder
Արդարադատության նախարարի պորտֆելը, հնարավոր է, հանձնեն ՀՅԴ-ին. «ՀԺ»