«Մեզ մի մեղադրեք». Բրիտանիայում գործադուլ են անում միգրանտները
Տնտեսություն
12:05 08/08/2015

«Մեզ մի մեղադրեք». Բրիտանիայում գործադուլ են անում միգրանտները

Մեծ Բրիտանիայում աշխատող հազարավոր լեհեր մասնակցում են աշխատող միգրանտների առաջին գործադուլին: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ միգրանտներին միշտ մեղադրում են երկրում ստեղծված տնտեսական խնդիրների առաջացման մեջ:

«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ,  գործադուլը կրում է ոչ պաշտոնական բնույթ, կազմակերպված չէ որևէ արհմիության կողմից: Ակցիայի մասնակիցները կրում են կարմիր շապիկներ՝ «Բավական է: Մեզ մի մեղադրեք»:

Մեծ Բրիտանիայում լեհական համայքնը խոշորագույներից մեկն է: Մոտ կես միլիոն լեհեր ընդգրկված են առողջապահության, շինարարության ու հանրային սննդի ոլորտներում:

Placeholder
«Մեզ մի մեղադրեք». Բրիտանիայում գործադուլ են անում միգրանտները