Ոստիկանի կողմից տարեց մարդուն ապտակելու դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակվել. ՀԺ
Օրվա մամուլ
10:14 22/08/2015

Ոստիկանի կողմից տարեց մարդուն ապտակելու դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակվել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեսախցիկը երեկ արձանագրել է, թե ինչպես է լեյտենատի կոչում ունեցող ոստիկանը առանց կաշկանդվածության ապտակում մոտ 70 տարեկան մի ծերունու։ Դեպքը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ՝ մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկի ընթացքում։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ի պատասխան «Հայկական ժամանակի» հարցի հայտնել է, որ միջադեպի առիթով նշանակվել է ծառայողական քննություն։
 

Placeholder
Ոստիկանի կողմից տարեց մարդուն ապտակելու դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակվել. ՀԺ