Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ հոբելյանի առթիվ
Մշակույթ
10:50 25/08/2015

Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Նշանակալի է Ձեր ներդրումը արդի հայ կերպարվեստի զարգացման և հայ գեղանկարչության դարավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակելու գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: 

 

 

Placeholder
Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ հոբելյանի առթիվ