Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբեք որևէ պաշտոնատար անձ չի հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է որևէ տարածք վրադարձնել Ադրբեջանին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Նրա խոսքով, այլ խնդիր է միջազգային փաստաթղթերում նշված, որոնց համաձայն Ղարաբաղին հարակից տարածքները գրաված տարածքներ են: Պատգամավորը հորդորում է չշփոթել բանաձևերում կամ միջազգային փաստաթղթերում նշվածը մեր դիրքորոշման հետ:
«Երբ մենք ասում ենք բուֆերային գոտի, ընդամենը կրնում ենք իրենց ասածները: Երբեք մենք պատրաստակամություն չենք հայտնել այս կամ այն տարածքը վերադարձնել: Ուրիշ բան` բանակցություններն արդեն 20 տարուց ավել գնում են, և մենք բոլորս հասկանում ենք, որ փոխադարձ զիջումներ պետք է լինեն: Բուն Արցախի հողից 1 միլիմետր զիջում չի կարող լինել»,-հավելեց Բադեյանը:
Ասուլիսին ներկա «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը պատգամավորից հետաքրքրվեց, թե որն է Արցախի տարածքը, ինչին Բադեյանն արձագանքեց այսպես. «Այն տարածքը, որը միջազգային հանրությունը համարում է լեգիտիմ տարածք` անկախ նրանից, թե 18 թվականին, 18-դ դարում ինչ է եղել, այն տարածքը, որով Լեռնային Ղարաբաղն անվանվում էր ինքնավար մարզ»: