«Ժառանգական» Ռուբեն Հակոբյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ ցուցակով. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:13 16/09/2015

«Ժառանգական» Ռուբեն Հակոբյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ ցուցակով. «Ժամանակ»

ՀՅԴ-ին մոտ կանգնած «Ժամանակ»-ի աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով:

«Ռուբեն Հակոբյանը վաղեմի դաշնակցական է, և գործող խորհրդարանում էլ իրեն ավելի շատ դրսևորում էր որպես ՀՅԴ ներկայացուցիչ, քան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քանի որ իր հայացքներով ու քվեարկություններով ավելի շատ էր հակասության մեջ մտնում «Ժառանգության» հետ: Հակոբյանի վերադարձը ՀՅԴ ոչ մեկի մոտ զարմանք չի հարուցի, և բոլորը կհամարեն, որ դա հենց այդպես էլ պետք է լիներ»,-գրել է թերթը:
 

Placeholder
«Ժառանգական» Ռուբեն Հակոբյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ ցուցակով. «Ժամանակ»