«Ոտքի Հայաստանն» ընդունում է, որ պարտություն է կրել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:14 17/09/2015

«Ոտքի Հայաստանն» ընդունում է, որ պարտություն է կրել. «Հրապարակ»

««Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժումը, որը ստեղծվել էր էլէներգիայի թանկացման դեմ պայքարելու համար, զենքը վայր է դրել։ Ըստ նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ իրենք հասկացել են, որ պայքարելն անիմաստ է, և ընդունում են իրենց պարտությունը»,-գրում է «Հրապարակ»-ը։

«Պետք էր պայքարել հուլիս ամսին, և մենք սկսել էինք այդ պայքարը Հանրապետության հրապարակում։ Այն ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չսատարեց մեզ, որպես հետևանք, սակագնի բարձրացման մասին որոշումն օգոտսոսի 1-ից մտել է ուժի մեջ։ Բոլորը տեսան, որ սեպտեմբերի 11-ին նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան չունեցավ հանրային այն աջակցությունը, որը որ նրանք նախատեսել էին ունենալ։ Այժմ ինչի՞ մասին է խոսքը։ Այժմ հանրությունը չի աջակցում։ Եվ օգոստոս ամսին, երբ պետք էր պայքարել, միայն «Ոտքի, Հայաստան» շարժումն էր դրոշը բարձր պահում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ոտքի Հայաստանն» ընդունում է, որ պարտություն է կրել. «Հրապարակ»