Սահմանին իրավիճակն այսօր մնում է կայուն լարված. Սեյրան Օհանյան
Հասարակություն
11:36 05/10/2015

Սահմանին իրավիճակն այսօր մնում է կայուն լարված. Սեյրան Օհանյան

Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն լարված: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօր՝ այս գիշերը, եթե համեմատում ենք նախորդ օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել իրավիճակը, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակվել: Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկում է»,- ասաց նախարարը:

Ս. Օհանյանը շեշտեց, որ  մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակի:

Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում:

Նախորդող հրապարակում՝
Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում. ԼՂՀ ՊՆ

 

Placeholder
Սահմանին իրավիճակն այսօր մնում է կայուն լարված. Սեյրան Օհանյան