Լևոն Արոնյանի թիմը՝ Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող
Սպորտ
13:20 26/10/2015

Լևոն Արոնյանի թիմը՝ Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող

Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում փայլուն արդյունքի է հասել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով հանդես էր գալիս ռուսական «Սիբիր» ակումբի կազմում: Արոնյանի թիմը տարել է թիմային 6 հաղթանակ և 1 մրցամարտ էլ ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ արժանանալով Եվրոպայի ակումբային առաջնության հաղթողի կոչմանը: Իսկ կանանց մրցաշարում բրոնզե մեդալի արժանացած «Յուգրա» անվանումը կրող ակումբի կազմում հանդես էր գալիս Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:

Placeholder
Լևոն Արոնյանի թիմը՝ Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող