Ռազմական փորձագետ. Ռուսաստանը մանևրելու  շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի  անդամ երկիր է. ՀԺ
Օրվա մամուլ
09:48 25/11/2015

Ռազմական փորձագետ. Ռուսաստանը մանևրելու շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է. ՀԺ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու դեպքին, ասել է,  որ այս պահին  դեռ դժվար է ասել՝ թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը ինչ գործողություններ կարող են հետևել, և ինչ ազդեցություն դա կարող է ունենալ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա:

«Ռուսաստանը մանևրելու  շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի  անդամ երկիր է: Եթե Ռուսաստանը փորձի պատասխան հարված հասցնել՝ դա կնշանակի  ամբողջ բլոկի  դեմ գործողություն, բայց, բնականաբար, դժվար թե Ռուսաստանը նման քայլի դիմի:  Պետք է սպասել  և տեսնել՝ ինչ քայլի կդիմի»,-ասել է փորձագետը:

Ամեն ինչ, ըստ նրա, պարզ կլինի առնվազն  առաջիկա  1-2 օրերի ընթացքում: Հարցին՝ ռուս-թուրքական  հարաբերությունները կարո՞ղ են  սրվել  երեկվա  միջադեպից հետո, փորձագետը պատասխանել է. «Իրականում և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի  շահերը հակասում են  իրար, դրա համար դժվար է խոսել երկարաժամկետ ռազմավարության մասին: Խոսքն, օրինակ, այն մասին է, որ Թուրքիան  ունի իր հետաքրքրությունները սիրիական հակամարտությունում, իսկ Ռուսաստանը խախտեց խաղաքարտերը՝ Սիրիա մտնելով  Ասադի կողմից: Դա բավական հակառակ է Թուրքիայի շահերին»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Ռազմական փորձագետ. Ռուսաստանը մանևրելու շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է. ՀԺ