Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Ռուստամյան. Թող խոսեն այն մասին, որ չեն կարողանում 2000 տեղամաս փակել
«Մեզ համար չափազանց կարևոր են, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվեն: Բայց նույնքան կարևոր են, որ հանրաքվեն լինի հնարավորինս նորմալ, արդար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ լուսնից չեն իջել և հրաշալի հասկանում են, որ 100 տոկոս արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ Հայաստանում հնարավոր չեն, բայց համոզված է, որ հնարավորինս մաքուր հանրաքվե հնարավոր է. «Ամեն ինչ անելու ենք տեղերում: Մի պահ մտածեք, երևակայեք, որ 100 տոկոսով նորմալ հանրավքե է լինելու: Մի խումբ մարդիկ չէի՞ն հելնելու ու գոռալու, որ կեղծվել է: Դեռ ոչ մի բան չի եղել, մի ամիս առաջ ասում են, թե լեգիտիմ չէ, Հայաստանում ոչ մի «այո» չկա:
Մեզ համար կարևոր է, որ նորմալ հանրաքվե լինի, քանի որ դա լինելու է առաջիկա տասնամյակների համար մեր հասարակության կյանքը կազմակերպող ընդահանուր կանոնները»:
Պատասխանելով հարցին, թե արդեն խոսում են այն մասին, որ ընտրատեղամասերում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին կաշառում են, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան արձագանքեց. «Կաշառք տալն ու կաշառք վերցնելը նույն հանցանք է, թող չկաշառվեն»:
Իսկ ինչպե՞ս է ՀՅԴ-ն պայքարելու ընտրակեղծիքների դեմ հարցին ի պատասխան նա ասաց.
«Պայքարելու ենք տեղամասերում: Որևէ մեխանիզմ անիմաստ է, եթե տվյալ տեղամասում ներակայություն չունես: Եթե մեկը չկա, որ վերահսկի, ինչ ուզեն կանեն: Թող այդ մեծ-մեծ խոսացողները նախ բացատրեն, որ այդքան մեծ ժողովրդականություն են վայելում, իսկ Դաշնակցություն, ըստ իրենց, գնալով իրեն սպառում է, ինչպես եղավ, որ միայն ՀՅԴ-ն է բոլոր ընտրատեղամասերում ունենում ոչ թե մեկ, այլ երկու ներկայացուցիչ: Թող խոսեն այն մասին, որ չեն կարողանում փակել 2000 տեղամասը: Գնացեք նախ մի կաշառվեք, երկրորդ՝ տեղերում եղեք, վերահսկեք, թույլ մի տվեք, որ կրկնակի քվեարկություն լինի»: