Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս միացել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով պատգամավորը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու հանրաքվեի արդյունքները:
«Առողջ գործընթաց է, քանի որ ցանկացած քննարկում ժողովրդավարությանը նպաստում է, կա լեգիտիմության իսպառ բացակայություն, և եթե ի վիճակի է իշխանությունը, պետք է փարատի մեր կասկածները, կամ էլ հակառակ դեպքում նոր հանրաքվե անցկացնի»,-ստորագրահավաքին իր մասնակցությունը բացատրեց պարոն Արզումանյանը:
Նա հստակեցրեց, որ ինքը ճիշտ է` կողմ է Սահմանադրությանը, բայց դեմ է, որ այն ընդունվի կեղծիքով, քանի որ լեգիտիմության խնդիր է առաջանում:
«Պետք է այնքան փորձենք, մինչև մի բան ստացվի: Մենք հավատ չունենք ոչ Սահմանադրական դատարանի, ոչ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ, հիմա պետք է փոխվի: Իմ կարծիքով, նոր Սահմանադրությամբ հնարավոր է հույս ներշնչել, հնարավոր է դատական համակարգը անկախացնել, բայց ապրենք՝ կտեսնենք, կամք է պետք դրա համար, գործիքը կա, մնում է կամքը: Այս պահին կամքը չտեսանք», -հավելեց պատգամավորը: